Լրահոս

11.05.2016 21:40


Քարաթափում (թարմացված)

Քարաթափում (թարմացված)

Մայիսի 11-ին՝ ժամը 19.30-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Իջևան ավտոճանապարհին՝ Այգուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մայիսի 11-ին, ժամը 17.55-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոճանապարհը մաքրվել է տեղի ուժերով:

Այս խորագրի վերջին նյութերը