Լրահոս

11.05.2016 22:00


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 10-ին՝ ժամը 17.30-ին, 1990 թ. ծնված Հովհաննես Խ.-ն կամավոր հանձնել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 72 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հորեղբորը /մահացել է 1992 թ./, որն իր հետ բերել էր 1990-1992 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 10-ին՝ ժամը 13.55-ին, 1988 թ. ծնված Սասուն Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ` հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ ու հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:

Այս խորագրի վերջին նյութերը