Լրահոս

12.05.2016 11:30


Ավտոմեքենան հարվածել է էլ.սյանը

Ավտոմեքենան հարվածել է էլ.սյանը

Մայիսի 11-ին՝ ժամը 23.42-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում, ավտոմեքենան հարվածել է էլ.սյանը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E350» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, հրաժարվել է բուժօգությունից:

Վառելիքի արտահոսք չկա, ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Այս խորագրի վերջին նյութերը