Լրահոս

12.05.2016 13:00


Տեղեկությունները, թե ադրբեջանցի մարզիկն ադրբեջանցի չի եղել, այլ ղազախ, սուտ են

Տեղեկությունները, թե ադրբեջանցի մարզիկն ադրբեջանցի չի եղել, այլ ղազախ, սուտ են

Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել OFS 8 միջազգային մրցաշարը, որի շրջանակում հայ մարզիկ Ալբերտ Ղազարյանը ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Ռուսլան Մուրթազովի նկատմամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ալբերտ Ղազարյանի մարզիչ, «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն ասել է, որ երբ իմացել են, որ Ալբերտի մրցակիցն ադրբեջանցի է, ով մարտահրավեր էր նետել մայիսյան մեր հաղթանակի կապակցությամբ, և փորձում էր հերոսանալ, այդ մենամարտին է՛լ ավելի լավ են պատրաստվել: Հայտնում է «vesti.am»–ը։

–Փառքով մասնակցեցինք, հաղթեցինք ու վերադարձանք հայրենիք,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ, փաստորեն, ադրբեջանցի մարզիկի՝ մի օր առաջ արված հայտարարությունը, թե հինգ րոպեում կհաղթի հայ մարզիկին, քանի որ նա պատրաստված չէ, իրականություն չդարձավ:

-Ընդամենը վայրկյանների ընթացքում խեղդում հնարքով Ալբերտը հաղթեց նրան: Մենք տրամադրված էինք բավական լավ, գիտեինք` ինչ էինք ուզում անել, և եթե մի տոկոս անգամ կասկած լիներ, որ կարող էինք պարտվել, չէինք մասնակցի, մենք հաղթանակի համար էինքգնացել,-ասել է մարզիչը՝ հավելելով, որ մշակել էին մի քանի տեխնիկատակտիկական հնարք, և եթե մեկը չստացվեր, անցնելու էին մյուսին, սակայն հենց առաջին մոտեցումից էլ եղել է այնպես, ինչպես իրենք են ցանկացել:

Նա տեղեկացրել է, որ քիչ առաջ իմացել է, որ ադրբեջանական կողմը փորձել է մի շարք քայլեր ձեռնարկել. եղել է հեռախոսազանգ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի` արտերկրում գտվող մարզական ակումբներից մեկին, փորձել են ժամադրել մարզչին` իմանալով, որ նաև մրցաշարերով է զբաղվում: Հարցեր են հնչել, թե ինչն է պատճառն եղել, որ կոնկրետ ադրբեջանցի է մրցել հայ մազիկի հետ:

Հայկ Ղուկասյանը նկատել է, որ տեղեկությունները, թե ադրբեջանցի մարզիկն ադրբեջանցի չի եղել, այլ ղազախ, սուտ են, քանի որ նա մանկուց Ադրբեջանի անձնագիր է ունեցել, բացի այդ, եթե լիներ ղազախ, ինչո՞ւ են իրենք այսքան անհանգստանում:

–Իմ տեղեկություններով` Ադրբեջանը սահմանափակում է դրել մարզիկի մուտքը դեպիԱդրբեջան,-նշել է Հայկ Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ մի քանի օրից մեկնելու են ԼՂՀ և ողջ շահած հասույթը նվիրաբերելու են Հայոց բանակին:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը