Լրահոս

12.05.2016 13:24


Հերմինե Նաղդալյանի ամուսինը խլեց պաստառը ցուցարարներից (տեսանյութ)

Հերմինե Նաղդալյանի ամուսինը խլեց պաստառը ցուցարարներից (տեսանյութ)

Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել Եկմալյան 4-16, Կոնդ թաղամասի, ինչպես նաև Գևորգ Չաուշի 30 շենքի նախկին բնակիչները։

«a1plus.am»–ի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ և նշում, որ չեն հեռանա այնքան ժամանակ, մինչև նա չիջնի։

Բնակիչների պահանջը՝ փոխհատուցում գերակա շահ ճանաչված և քանդված բնակարանների դիմաց՝ բնակարանի կամ գումարի տեսքով։

Մի քանի րոպե առաջ կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը և Գևորգ Չաուշ շենքի բնակիչներից փորձեց խլել պաստառը, որի վրա նկարված է Հերմինե Նաղդալյանը։ Բնակիչները հետ վերցրին պաստառը։

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ ութ տարի առաջ բնակարանի գնման պայմանագիր կնքած, բայց առ այսօր նորամուտը չտոնած բնակիչները բնակիչների խոսքերով՝ իրենց կազմակերպված թալանել են, եւ այդ կազմակերպված թալանն արդեն շարունակվում է դատարանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը