Լրահոս

12.05.2016 15:40


Հրդեհ Մեծ Այրում գյուղում

Հրդեհ Մեծ Այրում գյուղում

Մայիսի 12-ին` ժամը 10.44-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի Վ. Ռ.-ին պատկանող տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին, մարվել՝ 12.55-ին:

Այրվել են տան տանիքը (45 քմ), առաստաղը՝ ամբողջությամբ (35 քմ), երկու պատուհան և դուռ:

Այս խորագրի վերջին նյութերը