Լրահոս

12.05.2016 17:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 11-ին՝ ժամը 20.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի 29 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 50 տարեկան տղամարդու, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին՝ ժամը 22.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացի փողոցի թիվ 158 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մայթի էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին՝ ժամը 18.15-ին, «Ֆորդ Տաուռուս» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին՝ ժամը 6.00-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Վանաձորից Վրաստան տանող ճանապարհի 12-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի մետաղյա պահպանիչ վահանակին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը