Լրահոս

12.05.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 11-12-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 11-12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 9, հարկերից խուսափելու` 2, շորթման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը