Լրահոս

12.05.2016 20:00


Գողացել են «Մերսեդես G-500»-ի լուսարձակը

Գողացել են «Մերսեդես G-500»-ի լուսարձակը

Մայիսի 10-ին՝ ժամը 03.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1971 թ. ծնված Արմեն Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 51 շենքի մոտ իր ավտոմեքենայի լուսարձակը գողացել են: Մեկնած օպերատիվ խմբին Արմեն Ա.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 9-ի՝ ժամը 21.30-ից մինչև մայիսի 10-ի՝ ժամը 00.05-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ լուսարձակը` իր պլաստմասե շրջանակով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել են 1988 թ. ծնված Գրիգոր Պ.-ն և 1989 թ. ծնված Սարգիս Խ.-ն, որոնք մայիսի 10-ին՝ ժամը 04.30-ին, բերման են ենթարկվել բաժին:

Մայիսի 10-ին Սարգիս Խ.-ն ձերբակալվել է: Մայիսի 11-ին՝ ժամը 10.00-ին, Գրիգոր Պ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը