Լրահոս

12.05.2016 17:20


Հանձնած զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը

Հանձնած զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին՝ ժամը 10.10-ին, 1968 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 33, 7.62 մմ տրամաչափի գնդացրի 5 փամփուշտ և նռնակի 1 պայթուցիչ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

***

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին՝ ժամը 18.45-ին, 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 43 փամփուշտ, ինքնաշեն 4 նռնակ` առանց պայթուցիչի, և 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանի փող ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը:

Այս խորագրի վերջին նյութերը