Լրահոս

12.05.2016 22:00


Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում

Մայիսի 13-14-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը` օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում

Մայիսի 13-14-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Երևանի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.50C (1969 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.90C (1981 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.90C:

Այս խորագրի վերջին նյութերը