Հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները
Մայիսի 12-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույն օրը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից զրույց են ունեցել երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության շուրջ:
Նախարարներ Նալբանդյանն ու Էյրոն գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նրանք անդրադարձել են տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն, և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։
Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը։
Բանակցությունների առանցքային հարցն է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Նախարար Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին հետևողական ջանքերը՝ ապրիլի սկզբին տեղի ունեցածը բացառելու և հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ուղղությամբ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Նրանք ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց լիակատար իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման հրատապությունը։
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի՝ բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը:
Էդվարդ Նալբանդանը Ժան-Մարկ Էյրոյին հրավիրել է այցելել Հայաստան։