Լրահոս

13.05.2016 12:54


Իվետա Մուկուչյանը՝ «Eurovision’s Next Top Model 2016»-ի հաղթող

Իվետա Մուկուչյանը՝ «Eurovision’s Next Top Model 2016»-ի հաղթող

Ամեն տարի բրիտանական «Wiwibloggs» կայքը քվեարկություն է անցկացնում «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին («Eurovision’s Next Top Model») որոշելու համար։

Այս քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։

«NEWS.am STYLE»–ի փոխանցմամբ՝ այս տարի կայքը դեռեւս ապրիլի սկզբին էր քվեարկություն հայտարարել այս տարվա թոփ մոդելին գտնելու համար։

Քվեարկությունն ավարտված է, եւ ինչպես կարելի էր ակնկալել, «Eurovision’s Next Top Model 2016» պատվավոր կոչմանն արժանացել է Իվետա Մուկուչյանը, որը հանդիսատեսին եւ օգտատերերին գրավել է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլեւ գեղեցիկ ձայնով։ Իվետան ձայների 31.45%-ով հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներից։

Մանրամասն՝ «NEWS.am STYLE»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը