Աշխարհ

13.05.2016 14:30


Ուկրաինայում հերքել են վետերան տատիկի մահվան մասին տեղեկատվությունը

Ուկրաինայում հերքել են վետերան տատիկի մահվան մասին տեղեկատվությունը

Հայրենական մեծ պատերազմի հերոս, Բելառուսի ազատագրման մասնակից, Սլավյանսկի 91–ամյա բնակչուհի Լյուբով Պեչկոյի մահվան մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին այսօր РИА «Новости»–ին հաղորդել են Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության պատգամավոր Նատալյա Կորոլևսկայայի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ տատիկը մահացել է ուկրաինացի արմատականների հարձակման հաջորդ օրը։ Լյուբով Պլեչկոյի երեսին կանաչ լուծույթ՝ «զելյոնկա» էին լցրել։

Նշվում է, որ իրականում օրերս մահացել է նրա քույրը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը