Լրահոս

13.05.2016 17:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 12-ին՝ ժամը 3.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի դիմաց բախվել է ճանապարհային նշաններին և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ժամը 21.25-ին, 29- ամյա քաղաքացուհին «քթի փափուկ հյուսվածքների սալջարդ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Սարալանջի փողոցում, ավտովթարի հետևանքով: Նա բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ ժամը 21.20-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը Երևանի Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ ժամը 22.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 20 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ ժամը 13.00-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 1/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ ժամը 22.55-ի սահմաններում, Վաղարշապատի Խորենացու և Դանղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դաիշատսու Սիռոն» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի: «ԳԱԶ-31029»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Գավառ-Սևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Մայիսի 12-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Շնող գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու և ավտոմեքենայով գլորվել ձորը: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Մայիսի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Նոր Հաճն-Գետամեջ խաչմերուկում իրար են բախվել «ԻԺ» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ԻԺ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 19.30-ին, «կրծքավանդակի բութ տրավմա, կզակի վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև «ՎԱԶ-2102»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Սիսիան ճանապարհի 1-ին կմ-ին կորցրել է կառավարումը և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը