Լրահոս

13.05.2016 17:20


Սպանություն Երևանի Կարապետյան փողոցում. կատարողի ինքնությունը պարզվել է

Սպանություն Երևանի Կարապետյան փողոցում. կատարողի ինքնությունը պարզվել է

Մայիսի 13-ին՝ ժամը 9-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում վիճաբանություն է։
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է նշված տան բնակիչ, 1987 թ. ծնված Շողիկ Արմենակյանի դիակը՝ կտրած-ծակած գործիքի հասցրած հետքերով։
Պարզվել է, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել Համլետ Արմենակյանին և 1990 թ. ծնված Շավարշ Արմենակյանին, որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է կատարողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան միջոցառումներ։
Կատարվում է նախաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը