Լրահոս

13.05.2016 21:00


Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 12-ին՝ ժամը 20.45-ին, Երևանի Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գրիգոր Պ.-ին, որը մայիսի 11-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 12-ին՝ ժամը 13.40-ին, ինքնակամ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1952 թ. ծնված Աշոտ Հ.-ն, որը մարտի 23-ից ՌԴ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ Սոլնեչնոգորսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 4-րդ մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 12-ին՝ ժամը 8.25-ին, Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 12 շենքից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոման Ղ.-ին, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը