Լրահոս

13.05.2016 21:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 14-15-ը, 18-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում

Մայիսի 14-15-ը, 18-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Երևանի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.10C (1970 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.50C (1986 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.90

Այս խորագրի վերջին նյութերը