Լրահոս

14.05.2016 09:55


Հայտնաբերվել է ծառից կախված դի

Հայտնաբերվել է ծառից կախված դի

Մայիսի 13-ին՝ ժամը 21.52-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 27 դպրոցի մոտ՝ ձորում, կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեի մոտ գտնվող ձորում հայտնաբերվել է ծառից կախված 1990 թ. ծնված Հ. Հ.-ի դին:

Փրկարարները ծառից իջեցրել են դին, մոտ 700 մ տեղափոխելով՝ դուրս բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը