Լրահոս

14.05.2016 10:05


ՃՏՊ Մարգարյան փողոցում

ՃՏՊ Մարգարյան փողոցում

Մայիսի 14-ին՝ ժամը 03.42-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 71 NQ 100 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Mercedes C280» մակնիշի 070 QQ 70 և «ЗИЛ» մակնիշի 34 ZN 012 պետհամարանիշներով ավտոմեքենաներին. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը տեղի ուժերով փակվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը