Լրահոս

14.05.2016 10:55


Հակառակորդն իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել է ղարաբաղյան կողմի վրա. ՊՆ

Հակառակորդն իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել է ղարաբաղյան կողմի վրա. ՊՆ

Մայիսի 13-ի՝ լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Հատկանշական է, որ հակառակորդը շփման գծի հրետակոծությունը և իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել է ղարաբաղյան կողմի վրա, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ ադրբեջանական կողմը արհամարհում է խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը և դիտավորյալ սրում է իրավիճակը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը