Լրահոս

14.05.2016 20:00


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 15-ին, 19-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 16-18-ը՝ շրջանների մեծ մասում, օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում

Մայիսի 15-ին, 19-ին՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: 16-18-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17մ/վրկ:

Այս խորագրի վերջին նյութերը