Լրահոս

14.05.2016 21:10


Քաղաքացին ընկել է ձորը

Քաղաքացին ընկել է ձորը

Մայիսի 14-ին՝ ժամը 16.40-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում քաղաքացի է ընկել ձորը (մոտ 60 մ.). քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոչ սթափ վիճակում գտնվող Ե. Հ.-ին (ծնված 1960թ.) դուրս են բերել ձորակից:

«1-03» ծառայության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Այս խորագրի վերջին նյութերը