Լրահոս

14.05.2016 23:00


Վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած 21-ամյա Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին «NEWS.am»-ի թղթակցին պատմեցին նրա հարազատները:

Վիրավորվելուց հետո Հովհաննեսը տեղափոխվել է Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել արդեն Ստեփանակերտի հոսպիտալ:

Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, վերջինս միացված է արհեստական շնչառության ապարատին:

«NEWS.am»

Այս խորագրի վերջին նյութերը