Չորսօրյա պատերազմն ու եվրաշոուն հարստացրին մեր բարոյական հաղթանակների շարքը
Հայն իսկապես բացառիկ տեսակ է: Նա կարող է անհավատալի ակտիվություն դրսեւորել, անհավատալի ջանք ու նյարդ ներդնել ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում:
Միաժամանակ, նույնքան անհավատալի ակտիվություն, անհավատալի ջանք ու նյարդ ներդնել մայիսյան չորսօրյա եվրաշոուի ընթացքում: Հատկապես եզրափակչի ժամանակ, երբ նույն պահին սահմանին զինվոր է զոհվում:
Հային տուր բարոյական հաղթանակներ, եւ նա շուռ կտա «աշխարհը»:
Բարոյական հաղթանակների շարքից էին թե՛ ապրիլյան պատերազմը եւ թե՛ մայիսյան «Եվրավիժնը»: Դուք այս ամենը ամոթալի չե՞ք համարում: Ես ամոթալի եմ համարում:
Ստացվում է, որ թե՛ ողբերգության եւ թե՛ շոուի դեպքում մենք նույն վարքն ենք դրսեւորում, վարքաբանական նույն «ծիրին» մեջ ենք:
Իսկապես, հայի չափը չափազանցն է: Նա կարող է խելակորույս նետվել ճակատ (կռվելու, զոհվելու եւ հատկապես սելֆի անելու համար): Միաժամանակ, նույնքան չափազանց վարքաբանություն դրսեւորելու ինչ-որ շոուի ժամանակ (ինչ խոսք, սա էլ հարթակ է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անունը հնչեցնելու համար, բայց դրա համար նյարդ ու կիրք ցփնել այն աստիճան, որ մի պահ մոռացության մատնվեն ավելի քան 100 զոհերն ու անհաշիվ վիրավորները, դա անհասկանալի բան է):
Շոուն այսօր կա, վաղը չկա, իսկ մենք մեր հողին տիրություն անելու խնդիրը լուծե՞լ ենք: Վերացե՞լ է վտանգը տարածքներ հանձնելու, եւ ընդհանրապես, հանձնողական գաղափարները վերջնականապես թաղելու խնդիրը լուծե՞լ ենք: Ցավալիորեն, դեռ ոչ:
Ուրեմն, ինչի՞դ վրա ես ուրախանում, ա՛յ, հայ: Եթե միայն «Եվրավիժնի» վրա ծախսած քո եռանդն ու ջանքը, քո ներվն ու կիրքը վատնեիր քո երկրում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ իրականացնելու վրա, ապա «բարոյական հաղթանակներով» չէիր բավարարվի: Այն է՝ դրսում եւ ներսում պարտություններով չէիր գոհանա:
Ժամանակն է գիտակցելու, որ այս իշխանության գոյության պայմաններում մենք հաղթանակներ չենք արձանագրելու եւ ոչ մի ոլորտում: Մի՛շտ պարտվելու ենք ներսում, ի հետեւանք՝ դրսում:

Կիմա Եղիազարյան