Լրահոս

15.05.2016 19:35


Քարաթափում

Քարաթափում

Մայիսի 15-ին՝ ժամը 12.00-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի Այգուտ գյուղի մոտակայքում ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ճամբարակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ճամբարակ-Իջևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 խմ), որը միակողմանի փակել է ավտոճանապարհը (7-8 մետր երկարությամբ):

Փրկարարները բացել են ավտոճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը