Լրահոս

15.05.2016 21:00


Ավտոմեքենան բախվել է ճանապարհի ցուցիչ նշանի սյանը

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի ցուցիչ նշանի սյանը

Մայիսի 15-ին՝ ժամը 10.23-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 10-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 77 VN 778 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Հ. Ա.) բախվել է ճանապարհի ցուցիչ նշանի սյանը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1980 թ. ծնված Լ. Մ.-ին, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը