Մեկնաբանություն

15.05.2016 19:40


Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելը ներկայացում չէ՞

Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելը ներկայացում չէ՞

Մի քանի շաբաթ առաջ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ հիմա իշխանությանը մեղադրելու ժամանակը չէ՝ մինչ այդ արդեն իր տանը հյուրընկալելով Սերժ Սարգսյանին:

Հիմա ՀԱԿ-ը հայտարարում է, թե չի ընդունում ՀՀ վարչապետի հրավերը եւ չի մասնակցելու կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկմանը:

Ինչպե՞ս հասկանալ այս մետամորֆոզը: Երկու տարի առաջ ոչիշխանական ուժերի «եռյակի» պահանջով (որի մաս էր կազմում ՀԱԿ-ը) Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հեռացրեց։ Նրան փոխարինեց Հովիկ Աբրահամյանը:

Ստացվում է, որ ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը «իշխանությանը մեղադրելու ժամանակը չէ» ասելով նկատի ունեն միայն Սերժ Սարգսյանի՞ն, եւ միայն վերջինի՞ս հետ կարող են պայքարել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ:

«Իշխանությանը չմեղադրելու» ծրագրի շրջանակներում ՀԱԿ-ի դրսեւորած ընտրողական վերաբերմունքը շատ բան է բացահայտում: Մասնավորապես, ով ում հետ հանուն ինչի է պայքարում:

Խնդիրն այստեղ, բնականաբար, Հովիկ Աբրահամյանը չէ։ Խնդիրն այն է, որ Տեր–Պետրոսյանը «ներազգային միասնության» տակ հասկանում է Սերժ Սարգսյանի շուրջ միավորվելը, ինչը բացարձակապես կապ չունի իրական ներազգային միասնության հետ։ Թե ինչ նպատակ են հետապնդում «արմատականները» սարգսյանական ներկայացմանը մասնակցելով, մանկապարտեզի երեխաների համար էլ է պարզ։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը