Լրահոս

15.05.2016 22:00


Պլանային ջրանջատում Շենգավիթում, Աջափնյակում և Մալաթիա- Սեբաստիայում

Պլանային ջրանջատում Շենգավիթում, Աջափնյակում և Մալաթիա- Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

1. Ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 09.00-ից մինչև մայիսի 17-ը՝ ժամը 09.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի ջրամատակարարումը:

Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս տարածքներում կդադարեցվի 4-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը:

2. Ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 10.00-ից մինչև մայիսի 18-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 6-ից-20 փողոցների և 1-ին փողոցի հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը