Լրահոս

16.05.2016 13:24


Մերուժան Տեր-Գուլանյան. «Մեր իշխանությունները պետք է իրենց աշխատանքով խոնարհվեն, համբուրեն մեր ժողովրդի ճակատն ու ներողություն խնդրեն»

Մերուժան Տեր-Գուլանյան. «Մեր իշխանությունները պետք է իրենց աշխատանքով խոնարհվեն, համբուրեն մեր ժողովրդի ճակատն ու ներողություն խնդրեն»

Մենք հրաշալի վիճակում ենք, եթե համազգային հավաքականության մակընթացության ալիքը չվերածվի տեղատվության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով քառօրյա պատերազմի ընթացքում հասարակության վարքագծին, նման տեսակետ է հայտնել գրող Մերուժան Տեր-Գուլանյանը՝ ընդգծելով, որ հարցն այլ է` ինչպես անել այս ամենը պահպանելու և առաջ գնալու համար.

-Մենք սկսել ենք եվրոպաներից բան սովորել, լավ է, որ Եվրոպայից սովորում ենք, բան չունեմ ասելու, բայց մենք ավելի շատ բան ունենք սովորելու Ղարաբաղից, քան Եվրոպայից,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ մենք մի բան ենք մոռանում, որ երկրորդ ազգային պետություն ԼՂՀ-ն երկրորդական պետություն չի նշանակում:

Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով՝ վերջին իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել անգամ տաքսու վարորդների վրա. առաջ, որպես կանոն, նրանք միշտ բողոքում էին.

-Ասում էի` այ մարդ, դիմացդ նայի, քո գործը չի, կամ ընտրվի պատգամավոր, գնա, ինչ ուզում ես՝ ասա, բայց այսօր այդ բողոքող տաքսու վարորդներն անհետացել են. իրենք կան, բայց իրենց լեզուն է փոխվել, բոլորը հայրենիքի, զինվորի մասին են խոսում, բոլորը հպարտանում են մեր զինվորով, մեր հավաքականությամբ,-ասել է գրողը՝ հավելելով, որ ադրբեջանցին էլ չհասկացավ, որ այդ մի քանի օրվա ընթացքում մեր ողջ ազգին դաձրեց մի մարդ, զինվոր:

Բանախոսն ասել է, որ մեր իշխանությունները պետք է իրենց աշխատանքով խոնարհվեն, համբուրեն մեր ժողովրդի ճակատն ու ներողություն խնդրեն, քանի որ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին մենք ենք, իրավունք չունի աղքատ ապրելու:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը