Լրահոս

16.05.2016 21:45


Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում

Մայիսի 17-18-ը, 20-ին շրջանների մեծ մասում, 19-ին և 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը, 21-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում

Մայիսի 17-18-ը, 20-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: 19-ին և 21-ին՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:

Երևանի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.40C (1988 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.70C (1970 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.40C:

Այս խորագրի վերջին նյութերը