Լրահոս

16.05.2016 16:45


Կոմիտասը չի՛ խելագարվել. ներկայացվել է «Հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմի հայերեն տարբերակը (տեսանյութ)

Կոմիտասը չի՛ խելագարվել. ներկայացվել է «Հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմի հայերեն տարբերակը (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի առցանց շնորհանդեսը: Հիշեցնենք, որ մոտ ամիս առաջ կայացել էր ժապավենի ռուսալեզու պրեմիերան (www.youtube.com/watch?v=P2XVuvf8y5c):

Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:

«Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:

«Հայկական չափանիշ» կինոկենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը