Լրահոս

16.05.2016 17:50


Ալկոհոլի վնասները

Ալկոհոլի վնասները

Մայիսի 14-ին՝ ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, քթի հիմային շրջանի պատռած վերքեր, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ և ձախ ծնկահոդի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Վարդան Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 04.30-ի սահմաններում, 1990 թ. ծնված Հարություն Բ.-ն և 1993 թ. ծնված Գագիկ Վ.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում, ծխախոտ գնելու նպատակով, գնացել են Սյունիքի 133 հասցեում գտնվող հացատան մոտ, անհիմն վիճաբանել Վարդան Կ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս` պատճառելով վնասվածքներ:
Հարություն Բ.-ն և Գագիկ Վ.-ն ներկայացել են բաժին:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը