Լրահոս

16.05.2016 18:07


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նամակ է հղել Արա և Նատալյա Աբրահամյաններին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նամակ է հղել Արա և Նատալյա Աբրահամյաններին

Համաշխարհային Հայկական Կոնգրեսի և Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Ա.Աբրահամյանի 100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական աջակցության մասին տեղեկությունը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ հիմնադրված հիմնադրամին, որն ուղղված է Արցախի օգնությանը, անհիմն դատողությունների առիթ դարձավ:

Ստորև ներկայացնում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակը ուղղված Տեր և Տիկին Արա և Նատալյա Աբրահամյաններին։

«Սիրելի Տեր և Տիկին Աբրահամյաններ,

Սույն գրությամբ հաստատում ենք Ձեր կողմից նվիրաբերված 6.600.000 ՌԴ ռուբլու ստացումը Մայր աթոռում՝ ի նպաստ Արցախի օգնության հիմնադրամի:

Հայրապետական Մեր բարձր գնահատանքը և օրհնությունն ենք բերում Ձեզ, որ կարևոր օժանդակություն եք ցուցաբերում պատերազմի ծանր հետևանքները կրող արցախաբնակ մեր ժողովրդին:

Առ Աստված աղոթքով մաղթում ենք, որ Երկնավոր մեր Տերը պահի ու պահպանի Ձեզ և Ձեր սիրելի զավակներին Իր մշտական օրհնության ներքո՝ պարգևելով քաջառողջություն, գործոց նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:

Սիրով և օրհնությամբ՝ Գարեգին Բ կաթողիկոս Ամենայն Հայոց»:

Համաշխարհային Հայկական Կոնգրես

Այս խորագրի վերջին նյութերը