Լրահոս

16.10.2010 10:06


Իսրայելյան ավիացիան, խախտելով Լիբանանի հետ սահմանը, «բեմադրել» է «Հեզբոլահ» շտաբի ռմբակոծումը

Լիբանանյան Բաալբեկ քաղաքի երկնքում, որտեղ տեղակայված է շիաների ոստիկանության «Հեզբոլահ» շտաբի կենտրոնակայանը, հայտնվել են իսրայելական կործանիչներ։ Իսրայելցի օդաչուներն օրվա ընթացքում մանևրել են միջին և ցածր բարձրության վրա, այդպիսով բեմադրելով մի շարք շրջանների և քաղաքների վրա հարձակումները։ Նման գործելաոճը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։

Այս շաբաթ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Լիբանան այցի ժամանակ խոստացել էր, որ ողջ Պաղեստինին ուժով կազատագրի սիոնիստներից։ Այդ այցելությունը միջազգային ոչ միանշանակ արձագանք ստացավ և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից խիստ քննադատության արժանացավ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը