Լրահոս

17.05.2016 10:34


Այրվել է տուն

Այրվել է տուն

Մայիսի 17-ին՝ ժամը 03.51-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռ. Զ.-ին պատկանող տանը (115 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.18-ին, մարվել՝ 04.44-ին:

Այրվել է տունը գույքով՝ մոտ 50 քմ, և տան տանիքի կառուցատարրերը՝ 50 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը