Լրահոս

17.05.2016 13:45


Քաղաքացին մտել է շատրվանների մեջ և հրաժարվում է դուրս գալ

Քաղաքացին մտել է շատրվանների մեջ և հրաժարվում է դուրս գալ

Մայիսի 17-ին՝ ժամը 12.43-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարկում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին մտել է շատրվանների տակ և հրաժարվում է դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրունի օպերատիվ խուբը և հատուկ նշանակության աշխատանքներ իրականացնող փրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Մայիսի 17-ին՝ ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1937 թ. ծնված Մ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը