Լրահոս

17.05.2016 15:07


Շատրվանների մեջ մտած կնոջը հանձնել են հոգեբուժարանի աշխատակիցներին

Շատրվանների մեջ մտած կնոջը հանձնել են հոգեբուժարանի աշխատակիցներին

Մայիսի 17-ին՝ ժամը 12.43-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքացին մտել է շատրվանների տակ և հրաժարվում է դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի և ոստիկանների հետ համատեղ շատրվանների միջից դուրս են բերել 1962 թ. ծնված Ա. Ա.-ին (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ) և հանձնել հոգեբուժարանի աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը