Լրահոս

17.05.2016 16:00


Վիճաբանություն հանրակացարանում

Վիճաբանություն հանրակացարանում

Մայիսի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն 1982 թ. ծնված Համբարձում Հ.-ի և 1990 թ. ծնված Էդգար Ղ.-ի միջև, որի ընթացքում Էդգար Ղ.-ն 4 անգամ հարվածել է Համբարձում Հ.-ին և քաշելով գցել գետին:
Նույն օրը՝ ժամը 22.40-ին, Համբարձում Հ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում, հանրակացարանի 4-րդ հարկում, վիճաբանության ժամանակ, իր հարևան Էդգար Ղ.-ն ծեծի է ենթարկել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը