Լրահոս

17.05.2016 21:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-21-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում

Մայիսի 18-20-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: 21-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.20C (1988 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.90C (1970 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.20

Այս խորագրի վերջին նյութերը