Լրահոս

17.05.2016 21:14


Ծանր տեխնիկան նորից մտել է Ազատի կիրճ. «ԷկոԼուր»

Ծանր տեխնիկան նորից մտել է Ազատի կիրճ. «ԷկոԼուր»

Մայիսի 16-ին՝ օրվա երկրորդ կեսին, ծանր տեխնիկան մտել է Ազատի կիրճ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի շինարարությունն իրականացնելու համար:

«Այսօր ամբողջ օրը կիրճում աշխատել են: Ծառերը արմատախիլ են արել, տեղը հող լցրել, իբրեւ թե ծառ չի եղել: Բերել են քարեր ջարդող, ծառեր կտրող, ճանապարհ հարթեցնող մեքենաներ: Երեկ ծրագիր իրականացնողները կրկին եկել էին գյուղապետարան, հանդիպում են առանձին գյուղացիների հետ»,- ԷկոԼուրին ահազանգեցին Գառնիի բնակիչները:

Սա տեղի ունեցավ գառնեցիների կողմից Քաղցրաշենի ծրագրի՝ մայիսի 12-ին հերթական քննարկումը բոյկոtելուց հետո:

Ծանր տեխնիկան Ազատի կիրճ են մտցնում արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ բնակիչները մոտ 10 ժամ Գառնի-Երեւան ավտոճանապարհը փակած պահեցին, մինչեւ տեխնիկնաn դուրս բերվեց կիրճից:

«ԷկոԼուր» տեղեկատվականՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը