Լրահոս

18.05.2016 15:30


Ա. Մարտիրոսյան. «Մնալու է նույն խնդիրը՝ Սերժ Սարգսյան, մի քանի հոգով որոշում»

Ա. Մարտիրոսյան. «Մնալու է նույն խնդիրը՝ Սերժ Սարգսյան, մի քանի հոգով որոշում»

Երկրի հիմնական խնդիրը նեղ շրջանակում որոշումների կայացումն է, որն իրականացնում է ՀՀԿ վերնախավը:«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Բանախոսի համոզմամբ՝ խնդիրների լուծման համար առաջին հերթին արդար կառավարում է պետք: ԻսկՀանրապետական կուսակցությունն էլ, նրա խոսքով, այլևս մեծամասնություն չի լինելու.

-Նրանք իրենց համար նոր կուսակցություններ արդեն ստեղծել են, որոնք այս պահին դեռևս ընդդիմության դաշտում են հանդես գալիս: Բայց հետագայում Հանրապետականի այդ հակակշռումը պետք է իրականացվի, և Հանրապետականը մեծամասնություն չի ունենալու. ակնհայտորեն այդ ուղղությամբ են փորձում գնալ: Ընդամենը մնալու է նույն խնդիրը՝ Սերժ Սարգսյան, մի քանի հոգով որոշում: Այս նեղ շրջանակն է մնալու,-նշել է «Ժառանգության» փոխնախագահը:

Մարտիրոսյանը նկատել է՝ Հայաստանում կուսակցությունները, որպես տեսակ, վերացման շեմին են. ցավոք սրտի, 100-ամյա կուսակցությունը նույնպես։

Նրա խոսքով՝ եկել է այն պահը, որ մենք կա՛մ կարճ ժամանակահատվածում պետք է կարողանանք միասնական ջանքերով երկրում քաղաքական որշումների կայացման այդ հարթությունը բերել, կա՛մ մի քանի հոգու թողնել որոշումներ կայացնելու հնարավորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը