Լրահոս

18.05.2016 16:00


Չհրկիզվող պահարանում վառոդանման զանգված է հայտնաբերվել

Չհրկիզվող պահարանում վառոդանման զանգված է հայտնաբերվել

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները 1961 թ. ծնված Աղասի Ղ.-ի «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանի պահպանության կանոնները ստուգելիս չհրկիզվող պահարանում հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ և կտորից պարկ, որոնց մեջ եղել է վառոդանման զանգված` ընդհանուր մոտ 340 գ կշռով, որը, ըստ Ա Աղասի Ղ.-ի հայտարարության, «Հաուբից Դ-30» հրանոթի չկրակված արկի վառոդ է, պատկանում է իրեն:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Աղասի Ղ.-ն հրավիրվել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը