Լրահոս

16.10.2010 10:31


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երևանյան միջոցառմանը չի մասնակցի

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երևանյան միջոցառմանը չի մասնակցի

Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստին, որը տեղի է ունենալու հոտեմբեի 19-21-ը Երևանում, Ադրբեջանի դատախազական համակարգից որևէ մեկը չի մասնակցելու։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԳԴ մամուլի ծառայության պետ Էլդար Սուլթանովը՝ հավելելով, թե այդ մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։

Նշենք, որ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որի աշխատանքներին մասնակցելու համար  Հայաստան կժամանեն 33 երկրների 42 պատվիրակներ: Աշխատանքային քննարկումներին զուգահեռ պատվիրակներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ Հայաստանի պատմությանը, պատմամշակութային հուշարձաններին: Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Յուգեն Ֆաբրիցին արդեն Երևանում է։ Նա կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը