Լրահոս

18.05.2016 17:38


Գեղամ Նազարյան. «Եթե ուզում ենք Արցախում հաղթանակ լինի, պետք է հզոր Հայաստան ունենանք»

Գեղամ Նազարյան. «Եթե ուզում ենք Արցախում հաղթանակ լինի, պետք է հզոր Հայաստան ունենանք»

Այսօր «Հեռանկար» կենտրոնում «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկմանը քաղաքագետ Գեղամ Նազարյանը հարց է հնչեցրել.

-«Պատերազմ» բառն օգտագործելուց առաջ, պատերազմի մասին հրապարակայնորեն խոսելիս պատկերացնո՞ւմ եք՝ այն շարքային մարդը, որը կյանքում գնդակի, պատերազմի, պայթյունի ձայն չի լսել, կայացնում է մի պարզ որոշում՝ հեռանալ այս վիճակից, որտեղ հեռանկար չկա, որտեղ խոսում են միայն պատերազմի մասին,-ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է հետևել Իսրայելի օրինակին. նրանք ոչ թե խոսում են պատերազմի, այլ զարգացմա՛ն, հեռանկարների՛, հարևաններին հաճախ պատժելո՛ւ մասին:

Ըստ բանախոսի՝ եթե ուզում ենք՝ Արցախում հաղթանակ լինի, պետք է հզոր Հայաստան ունենանք, զարգացած տնտեսություն, զարգացած ժողովրդավարական համակարգ և ամենակարևորը՝ ընտրություն:

-Երբ իշխանությունը ձևավորվում է հակառակ ժողովրդի կամքի, ձևավորվում է կլան և 1; 1.5 կուսակցություն, որը պարտադրում է հետընթացի իր մոդելը,-ասել է նա՝ ընդգծելով՝ եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական, առողջ տնտեսություն, հսկայական բյուջե ունեցող երկիր, Ադրբեջանի մտքով անգամ չէր անցնի մեկ կրակոց արձակել Հայաստանի ուղղությամբ:

Գեղամ Նազարյանն ասել է, որ մեզ պետք է կամք, ուժ, ցանկություն՝ խնդիրներ առաջադրելու համար:

-Մենք ձև ենք անում՝ իբր ժողովրդավարական երկիր ենք, բայց շարունակ մարդուն զրկում ենք իշխանություն ձևավորելու իրավունքից, տնտեսության զարգացմանը մասնակցելու իրավունքից,-ասել է նա՝ ընդգծելով, որ առանց այս խնդիրների լուծման՝ Արցախի խնդրի դրական լուծման մասին խոսք լինել չի կարող:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը