Լրահոս

18.05.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 17-ից 18-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 17-ից 18-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 9-ը:

Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 10, յուրացման` 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը