Լրահոս

18.05.2016 17:55


Հայկ Խանումյան. «Պախանային համակարգը լուրջ մարտահրավեր է մեր հասարակության համար»

Հայկ Խանումյան. «Պախանային համակարգը լուրջ մարտահրավեր է մեր հասարակության համար»

2007-ից հետո Արցախում ստեղծվել էր պախանային համակարգ. կար մի հոգի, որին բոլորը հարցնում էին՝ ինչ անել, ով համակարգը մարտահրավեր էր համարում էր իր գոյությանը: Այսօր «Հեռանկար» կենտրոնում «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկմանը նման տեսակետ է հայտնել Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

–Իզուր չէր, երբ այդ ժամանակ մարդիկ երբեք անուն չէին տալիս, ասում էին՝ «ինքը», «առաջինը», անուն հայրանունով, բայց վախենում էին անուն տալ: Դա մի համակարգ էր, որը որոշակիորեն փոփոխություն կրեց 2012-ին,-ասել է նա՝ ընդգծելով, որ մինչ այդ ընդդիմությունն ընդունվում էր որպես չարիք, հավասարեցվում էր Ադրբեջանի հետ, քաղաքացիական հասարակությանը համարում էին տարբեր երկրների լրտեսներ, բայց 2012-ին չկարողացան ասել, որ ընդդիմությունը թշնամի է:

Նրա խոսքով՝ այս ֆորսմաժորային իրավիճակը ցույց տվեց, որ պախանային համակարգը կազմալուծվում է:

-Պախանային համակարգը լուրջ մարտահրավեր է մեր հասարակության համար՝ հատկապես ֆորսմաժորային վիճակում, որովհետև անարդյունավետ է: Դրա համար պետք է զարգացնել քաղաքացիական հասարակությունը, մամուլը, այլընտրանքային ինստիտուտները, որպեսզի դրանք աշխատեցնեն քաղաքական, տնտեսական համակարգերը,-ասել է Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ Արցախում իշխանությունների որակը կարելի է փոխել տարբեր փոքրիկ նախաձեռնություններով, որովհետև այնտեղ ընդդիմության ՕԳԳ-ն ավելի մեծ է, քան Հայաստանում:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը