Լրահոս

18.05.2016 21:30


Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում

Մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-22-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-21-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում

Մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի հավանականություն:

Երևանի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (1980 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.40C (1999 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.80

Այս խորագրի վերջին նյութերը