Հովհ. Հովհաննիսյան. «Պետք է ընդհատել բանակցությունները»
Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը«7օր»-ի հարցին, թե ՀԱԿ ներկայացուցիչները շատ հաճախ նշում են, որ Ղարաբաղի հարցը պետք է շուտափույթ լուծվի, արդյոք դա ենթադրո՞ւմ է լուծման հասնել զիջումների գնով, և կո՞ղմ է ինքն անձամբ զիջումների, թե ոչ՝ ասել է, թե իրենք բոլորն են ասում, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի։
-Բայց մենք, նաև Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասաց, ասում ենք, որ ամեն գնով չէ, որ ցանկանում ենք լուծում գտնել։ Մենք համաձայն ենք այն լուծումներին, որը կբխի Ղարաբաղի և Հայաստանի շահերից։
-Զիջումների՞ գնով,-հետաքրքրվեցին մենք։
-Խնդիրը զիջումը չէ, փոխզիջումն է։
-Ո՞րն է փոխզիջումը։
-Բոլորն ասում են, և դրան այլընտրանք չկա, որ Ղարաբաղի հարցը ունի երկու լուծում՝ մեկը փոխզիջման ճանապարհով խաղաղ պայմաններում գնալ խնդրի կրագավորման, և երկրորդը պատերազմն է, որից ոչ ոք չի կարող կանխատեսել, թե պատերազմի արդյունքում ինչ կլինի։ Ես այլ ճանապարհ չեմ տեսնում, և անձամբ ես համոզվում եմ, որ եթե այսպես շարունակվի, և ՀՀ իշխանությունները նման աշխատավոճ ունենան, պատերազմն անխուսափելի է լինելու։
Իսկ թե ինքն ինչ տարբերակ է առաջարկում հակամարտության կարգավորման համար, Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, թե առնվազն իշխանափոխություն պետք է լինի։
-Տարիների ընթացքում, մանավանդ վերջին 10 տարիներին, բանակցությունների ընթացքը գնացել է բավական ոչ կոնստրուկտիվ, և բանակցությունների արդյունքում ֆիքսվել է մի բանակցային «ստատուս-քվո», որը բացարձակապես չի նպաստում Հայաստանի կամ Ղարաբաղի շահերին։ Ցավոք, այդպես է գնացել։ Կամ պիտի ընդհատել բանակցությունները, իսկ դրա համար պիտի մինիմում Հայաստանում լինի իշխանափոխություն, գա նոր իշխանություն և բանակցությունները նոր սպիտակ էջից սկսի, կամ եթե իշխանությունները բանակացությունները վարեն այնպես, ինչպես 1998թ. սկսած է՝ Ղարաբաղին որպես անկախ պետություն դուրս թողնելով գործընթացից, ապա դա կբերի փակուղի,-ասել է նա։
Հովհ. Հովհաննիսյան. «Պետք է ընդհատել բանակցությունները»
Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «7օր»-ի հարցին, թե ՀԱԿ ներկայացուցիչները շատ հաճախ նշում են, որ Ղարաբաղի հարցը պետք է շուտափույթ լուծվի, արդյոք դա ենթադրո՞ւմ է լուծման հասնել զիջումների գնով, և կո՞ղմ է ինքն անձամբ զիջումների, թե ոչ՝ ասել է, թե իրենք բոլորն են ասում, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի։

7or.am