Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռն անհետացել է (լրացված, տեսանյութ)
Փարիզից Կահիրե չվերթ իրականացնող ինքնաթիռը, որում եղել են 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ, անհետացել է Միջերկրական ծովի հատվածում: Այս մասին տեղեկացնում է «Լենտան»-ն` «Flightradar 2»-ի տեղեկություններին հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ` «MS804» չվերթն իրականացնող «Airbus A320-200»-ը թռել է «Շառլ դե Գոլ» օդանավակայանից Մոսկվայի ժամանակով ժամը 00:09-ին և 20 րոպե անց անհետացել:
«Թվիթթեր» միկրոբլոգի իր էջում «EgyptAir»-ը հաստատել է ինքնաթիռի անհետացման փաստը Եգիպտոսի օդային տարածքում:
Ինքնաթիռի գտնվելու վայրը պարզելու նպատակով արտակարգ օպերատիվ շտաբ է ստեղծվել:
...
Ռադարներից անհետացած «Egyptair» ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը: Այդ մասին հայտնում է «Մայադին» հեռուստաալիքը՝ «Egyptair» ավիաընկերության աղբյուրներին հղումով:
Ինքնաթիռի կործանման մասին տվյալները պաշտոնապես դեռ չեն հաստատվել:

7or.am